Թիմ Կուկը ցանկացել է դոնոր դառնալ Սթիվ Ջոբսի համար. ԶԼՄ-ներ

13:07 • 13.03.15

Apple ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Կուկը ցանկացել է դոնոր դառնալ Սթիվ Ջոբսի համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Fast Company ամսագրին:

 

Թերթի մարտի համարում ներկայացվել են Բրենտ Շլենդերի և Ռիկ Տետցելի հեղինակած Ջոբսի մասին նոր «Becoming Steve Jobs: The Evolution Of a Reckless Upstart Into a Visionary Leader» գրքից հատվածներ: Ինչպես նշում են գրքի հեղինակները, 2009 թվականի հունվարին Ջոբսը լյարդի փոխպատվաստման կարիք է ունեցել: Կենսագիրների խոսքերով՝ Կուկը ցանկացել է դոնոր դառնալ, բայց Apple-ի այդ ժամանակվա ղեկավարը հրաժարվել է:

 

«Ո՛չ, ես երբեք քեզ թույլ չեմ տա դա անել: Ես դա երբեք չեմ անի»,- Ջոբսի պատասխանն է մեջբերում Կուկը:

 

Apple-ի ներկայիս ղեկավարի խոսքով՝ եսասեր մարդիկ նման կերպ չէին պատասխանի: «Ես ուզում եմ ասել՝ ահա մարդը, նա մահանում է, շատ մոտ է մահվան՝ լյարդի հետ կապված խնդիրների պատճառով, և ահա առողջ մարդ, ով ելք է առաջարկում: Ես ասացի. «Սթի՛վ, ես կատարելապես առողջ եմ, ինձ ստուգել են: Ահա բժշկական եզրակացությունը: Ես կարող եմ դա անել և ինձ վտանգի տակ չեմ դնի, ինձ մոտ ամեն ինչ կարգին կլինի»: Իսկ նա դրա մասին չէր մտածում: Նա չասաց. «Դու համոզվա՞ծ ես, որ ուզում ես նման բան անել»: Նա չասաց. «Ես կմտածեմ այդ մասին»: Նա չասաց. «Վիճակը, որի մեջ ես գտնվում եմ…»: Նա ասաց. «Ո՛չ, ես այդպես չեմ անի»,- պատմել է Կուկը:

 

Նա հավելել է, որ Ջոբսի հետ ծանոթության 13 տարիների ընթացքում Ջոբսը նրա վրա ընդամենը չորս-հինգ անգամ է բղավել, և դա այդ դեպքերից մեկն էր:

 

Քաղաքականություն

Թիմ Կուկը ցանկացել է դոնոր դառնալ Սթիվ Ջոբսի համար. ԶԼՄ-ներ