ՆԱՍԱ-ն մագնիսական դաշտի ուսումնասիրման համար նախատեսված սարք է արձակել տիեզերք (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, Երկրի ուղեծիր է հանել մագնիսական դաշտերի ուսումնասիրության համար նախատեսված լաբորատորիա:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին ՆԱՍԱ-ն տեղեկացրել է Twitter-ի իր էջում: Հայտնի է, որ Magnetospheric Multiscale (MMS) լաբորատորիան տիեզերք է արձակվել Atlas 5 հրթիռակրի միջոցով:

Աղբյուրը մանրամասնում է, որ լաբորատորիան իրենից ներկայացնում է 4 նույնանման ութանկյունաձև արբանյակ:
Մասնագետները հույս ունեն դրանով առավել մանրակրկիտ ուսումնասիրել մագնիսական դաշտերի միացման ու բաժանման գործընթացը, ինչպես նաև պարզել, թե ինչպես է այդ երևույթն ազդում երկնային այլ մարմինների վրա:










