Սեղանին ամրացված թղթի գլանակներն օգնում են պահպանել ամեն մի նշում (լուսանկարներ)
Մինեապոլիսի արվեստի և դիզայնի քոլեջի ուսանողուհի Քիրսթեն Կամարան ստեղծել է հետաքրքիր դիզայնով և պետքական սեղան, որին ամրացված թղթի հսկա գլանակները թույլ են տալիս ամրագրել և «պահպանել» գլխում ծագած մտքերն ու նշումները, գրում է Bored Panda-ն:
Երբ սեղանի վրա շատ իրեր կան՝ թղթեր, կպչուն թղթեր, տետրեր, գրքեր և այլն, դժվար է մի տեղ հավաքել բոլոր նշումները և տվյալ պահին գլխում առաջացած միտքը:
Ըստ Քիրսթենի՝ իր սեղանի վրա գրված ամեն ինչ պահպանվում է, քանի որ այն կարելի է աջ կամ ձախ գլորել և տեսնել նախկին նշումները, ինչպես նաև՝ նոր նշումների համար տեղ ազատել:
















