Audi-ն գերթեթև հեծանիվ է թողարկել (լուսանկարներ)
Audi ընկերությունը կուրախացնի իր երկրպագուներին գերթեթև հեծանվով, սակայն ոչ բոլորին, քանի որ Audi Sport Racing Bike մոդելը կթողարկվի սահմանափակ քանակով՝ ընդամենը 50 հատ, գրում է buro247.ru-ն։
Նոր տրանսպորտային միջոցը ստեղծվել է գերմանական Carbon Sports ընկերության հետ համատեղ, որը մասնագիտանում է թեթև հեծանիվների արտադրության գծով։ Նոր մոդելի արժեքը տպավորիչ է՝ 17.500 եվրո։
Հեծանվի նստատեղը պատված է բարձր որակի կաշվով, որն օգտագործվում է նոր Audi R8 մոդելում, իսկ շրջանակը ստեղծված է T1000 կարբոնից, որն առկա է Audi R18 մոդելում։ Այս և այլ նորամուծությունները թույլ են տվել հեծանվի ընդհանուր քաշը հասցնել նվազագույնի՝ 5.8 կգ։













