BMW-ի ապագա քրոսովերը կմրցակցի Audi Q1-ի հետ. ԶԼՄ-ներ

19:55 • 14.03.15

BMW ընկերությունը զբաղվում է քրոսովերի մշակմամբ, որը տեղ կգտնի  X1  շարքում և կմրցակցի Audi Q1-ի հետ: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Auto motor und sport գերմանական պարբերականը` BMW-ի աղբյուրին հղումով:


Հաղորդվող տեղեկությունների համաձայն` մյուս մոդելներից նորույթը կտարբերվի առավել ագրեսիվ դիզայնով, որը կօգնի գրավել նոր գնորդների ուշադրությունը:


Հաղորդվում է նաև, որ քրոսովերը կկառուցվի այն նույն հարթակի վրա, որով արտադրվում է 2-րդ սերնդի Active Tourer  մինիվենը:  Ենթադրվում է, որ Urban Cross-ը եվրոպական շուկայում  կհայտնվի արդեն 2017-ին:
 

 

Քաղաքականություն

BMW-ի ապագա քրոսովերը կմրցակցի Audi Q1-ի հետ. ԶԼՄ-ներ