Facebook-ը գնել է TheFind որոնողական համակարգը
Facebook ընկերությունից հայտնել են, որ ձեռք են բերել The Find գնումներ կատարելու որոնողական համակարգը, գրում է Associated Press-ը:
Գործարքի պայմանները չեն բացահայտվում: Վերջնականորեն այն կձևակերպվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
TheFind-ը փակվելու է, իսկ աշխատակազմի որոշ մասն աշխատանքի կանցնի Facebook ընկերությունում:
Որոնողական համակարգը, որը թույլ է տալիս գտնել ցանկալի արտադրանքը մոտակա խանութներում, պետք է ներառվի սոցիալական ցանցում՝ գովազդային ծառայությունները կատարելագործելու նպատակով:










