Հայաստանը փաստացի վերածվել է գիտնականների ուղեղ մատակարարող երկրի. Արթուր Իշխանյան

22:50 • 14.03.15

Չնայած գիտության ոլորտի ցածր ֆինանսավորմանն ու գիտնականների ցածր աշխատավարձին՝ մեր գիտությունը բացառիկ բարձր ցուցանիշներ ունի և համաշխարահային մասշտաբով գտնվում է առաջին տեղում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։  


Ըստ նրա՝ դա բազմաթիվ բացատրություններ ունի, և դրանցից մեկն այն է, որ Խորհրդային  միության քայքայումից հետո գիտությունից հեռացել են մեծ թվով մարդիկ՝  20 000-ից ավելի, և մնացել են միայն ամենաուժեղները, բայց դա չի նշանակում, որ գիտության ոլորտը կա։

 

Հարցին, թե ինչպես է, որ մնացել են ամենաուժեղները, երբ գիտենք, որ լավագույններին են տանում, Արթուր Իշխանյանը նշեց. «Իհարկե՝ գնացել են, շատերը գնացել են, բայց  ամենաուժեղներն են մնացել փոքր թվով, որովհետև նրանք մնալով հանդերձ՝ գործում են միջազգային համագործակցության կենտրոնում, կարողանում են գնալ-գալ, միջոցներ հայթայթել ու խմբեր պահել»։ 

 

Ըստ Արթուր Իշխանյանի՝ այսօր Հայաստանում պատրաստվում են լավագույն կադրերը։ «Մեր կադրերի պատրաստման մեխանիզմն ամենաբարձր մակարդակի վրա է աշխարհում։ Մեր կադրերը հայտնվում են  աշխարհի լավագույն համալսարաններում, լավագույն լաբորատորիաներում,  հաղթում են մրցույթներում, և այլ բան է, որ մենք փաստացի վերածվել ենք ուղեղ մատակարարող երկրի, մենք հրաշալի գիտնականեր ենք պատրաստում, որոնք  հայտնվում են այլ երկների լաբորատորիաներում և աշխատում նրանց համար»,-ասաց նա։

 

Արթուր Իշխանյանի խոսքով՝ միևնույն, է առանց ֆինանսավորման այս արդյունքները երկար պահել հնարավոր չէ։ «Այն սերունդը, որ պատրաստում է կադրեր, նրանք 60-70 տարեկան մարդիկ են, և նրանց ու երիտասարդների միջև կա անդունդ, միջանկյալ ոչ ոք չկա։ Նորերը գալիս են, հոսքը, ի դեպ, շատացել է, ապա հեռանում, էլի գալիս են, էլի հեռանում, իսկ այս մնացած ուժեղները շարունակում են պարտաստել նրանց»,-եզրափակեց նա։
 

Քաղաքականություն

Հայաստանը փաստացի վերածվել է գիտնականների ուղեղ մատակարարող երկրի. Արթուր Իշխանյան