Lava-ն հրապարակել է նոր՝ Iris Fuel 10 և Fuel 25 բյուջետային սմարթֆոնների լուսանկարները

17:56 • 15.03.15

Lava ընկերությունը հրապարակել է Iris Fuel 10 և Fuel 25 բյուջետային սմարթֆոնների լուսանկարները, որոնք աշխատում են Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգով, գրում է 3dnews.ru-ն:

Iris Fuel 10-ը և Fuel 25-ը ունեն 1,3 ԳՀց հզորությամբ պրոցեսորներ:

Iris Fuel 10-ը ունի 4,5 դյույմանոց իսկ Fuel 25-ը 5 դյույմանոց սենսորային էկրաններ: Երկու բջջայիններն էլ ունեն Wi-Fi, Bluetooth 4.0, GPS և FM-ընդունիչ սարքեր, ինչպես նաև 2 SIM քարտերի հնարավորություն:

Iris Fuel 10-ը արժեքը կազմում է 100 դոլար իսկ Fuel 25-ինը՝ 90 դոլար: 

Image: Lava Iris Fuel 25Lava extends Fuel Series with Iris Fuel 10, Iris Fuel 25 smartphoneslava_iris_fuel_25.jpg

Քաղաքականություն

Lava-ն հրապարակել է նոր՝ Iris Fuel 10 և Fuel 25 բյուջետային սմարթֆոնների լուսանկարները