ՆԱՍԱ-ն տիեզերագնացներին զինելու է «խելացի» ակնոցով

12:16 • 15.03.15

ՆԱՍԱ-ն հայտնել է, որ տիեզերագնացներին «խելացի» ակնոցներով զինելու համար համաձայնագիր է կնքել Osterhout Design Group (ODG) ընկերության հետ, որը զբաղվում է նորագույն տեխնոլոգիաներով աշխատող սարքերի արտադրությամբ, գրում է 3dnews.ru-ն:

ՆԱՍԱ-ն և ODG-ն կփորձեն համատեղ ուսումնասիրել և առաջարկել տիեզերագնացներին թե՛ ցամաքային, թե՛ տիեզերական առաքելություններում «խելացի» ակնոցների օգտագործումը:

Խոսքը լրացուցիչ և վիրտուալ իրականություն ապահովող տեխնոլոգիաների մասին է: Հնարավոր է, որ դրանք օգտակար լինեն, օրինակ, վերանորոգումներ իրականացնելու ժամանակ:

Այն մասին, թե որքան ներդրումներ են կատարվել ուսումնասիրությունների համար, չի նշվում:


Graham Barclay/Bloomberg

 

Քաղաքականություն

ՆԱՍԱ-ն տիեզերագնացներին զինելու է «խելացի» ակնոցով