BlackBerry-ն ուլտրա-պաշտպանված պլանշետ է ներկայացրել` կառուցված Samsung-ի հիման վրա
BlackBerry-ն հայտարարել է անվտանգության բարձր մակարդակով SecuTablet պլանշետների թողարկման մասին: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Գաջեթը նախատեսված է պետական մարմիններում և ձեռնարկություններում օգտագործելու համար, որոնց տվյալները պաշտպանվածության և միաժամանակ հասանելիության բարձր մակարդակ են պահանջում:
Նորույթը ներկայանում է որպես Samsung Galaxy Tab S 10.5-ի նորացված տարբերակը: SecuTablet-ը կհամալրվի 10.5 դյույմ Super AMOLED էկրանով` WQXGA 2560х1600 կետայնությամբ: Պլանշետը կաշխատի Exynos 5 Octa 5420 ութամիջուկ պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը 3 գիգահերց է, ֆլեշ հիշողությանը` 16 կամ 32 գիգահերց:
«Գերպաշտպանված» SecuTablet պլանշետը կարժենա մոտ 2360 դոլար:










