Ճարտարապետական նոր լուծումով կառուցված շենքերը շողք չեն ունենա և կանդրադարձնեն արևի լույսը (լուսանկարներ, տեսանյութ)
NBBJ ընկերության ճարտարապետները նոր կոնցեպտ են առաջարկել, որի համաձայն կառուցված շենքերը շողքեր չեն ունենա, այսինքն՝ արևի լույսը փակելու փոխարեն այն կարող են անդրադարձնել և չծածկել հարևան փոքր շենքերի և տների լուսավորությունը, գրում է Daily Mail-ը:
Շենքերի արանքում տեղակայված հայելանման թիթեղն «ուղարկում» է արևի ճառագայթները դիմացի շենք, որի պատուհանները ևս հայելային են և անդրադարձնում են լույսը։
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում տեղակայված ճարտարապետական ընկերությունը փորձել է լուծում գտնել խնդրին, երբ կառուցված շենքերը սկսում են վերածվել թաղամասի լուսավորությանը խանգարող հանգամանքի:
Նրանք օգտվել են համակարգչային ծրագրից և գծագրել երկու շենք, որոնք կարող են անդրադարձնել արևի ճառագայթները:
Մակետի համար օգտագործվել է Լոնդոնի Գրինվիչ թաղամասը:

















