Աշխարհի ամենաարագընթաց անիվները կտեղադրվեն Bloodhound գերձայնային մեքենայի վրա

10:00 • 16.03.15

Եվրոպացի մասնագետները սկսել են աշխարհի ամենաարագընթաց անիվների պատրաստման աշխատանքները: Հայտնի է, որ 2015թ. դրանք կտեղադրվեն Bloodhound գերձայնային մեքենայի վրա, որը պատրաստվում է համաշխարհային ռեկորդ սահմանել ցամաքով տեղաշարժվելու արագությամբ:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ձայնի արագությունը գերազանցելու համար Bloodhound-ը կհամալրվի Eurofighter ռեակտիվ շարժիչով, որը, ըստ մասնագետների, պետք է զարգացնի 1610 կմ/ժ արագություն: Իսկ ինչ վերաբերում է անիվներին, ապա դրանք րոպեում կկատարեն 10.500 ամբողջական պտույտ:

 

Նշվում է, որ մեքենայի փորձարկումները կանցկացվեն Հարավային Աֆրիկայում` ցամաքած լճի հատակին:

Քաղաքականություն

Աշխարհի ամենաարագընթաց անիվները կտեղադրվեն Bloodhound գերձայնային մեքենայի վրա