Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Բորուսիայի մարզմանը (լուսանկար)

22:55 • 16.03.15

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտի 14-ին Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Քյոլնի» հետ խաղից հետո չէր մասնակցել մարտի 15-ին գլխավոր թիմի մարզմանը:

 

Վերոհիշյալ խաղում Մխիթարյանը բախվել էր մրցակցի պաշտպան Մերգիմ Մավրաժի հետ եւ վնասել ձախ ոտքը։ Ինչպես հաղորդում է Ruhr Nachrichten-ը, Մխիթարյանը մասնակցել է «Բորուսիայի» այսօրվա մարզմանը:

 

Գերմանական կայքը նաեւ նշում է, որ «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը առայժմ չի վերադարձել մարզումային գործընթացին եւ, ամենայն հավանականությամբ,  չի մասնակցի «Յուվենտուսի» հետ խաղին:

Քաղաքականություն

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Բորուսիայի մարզմանը (լուսանկար)