Քունը մթության մեջ կարող է կանխել քաղցկեղի և ճարպակալման վտանգը

22:53 • 16.03.15

Ամերիկացի գիտանականները հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ են տալիս քնելուց առաջ անջատել լույսի բոլոր աղբյուրները: 


Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Daily Mail-ին հղումով, Կոնեկտիկուտի համալսարանի  (ԱՄՆ) գիտահետազոտողների խումբը հորդորում է քնել ամբողջովին մթության՝ մեջ առողջությունը պահպանելու համար:


Բժիշկների կարծիքով` ննջարանում արհեստական լուսավորման բացակայությունը դրական է ազդում կենսաբանական ռիթմերի վրա և  կանխում է օրգանիզմի ներքին  ժամացույցի խանգարումները, որոնք արձագանքում են արևային լույսի քանակին: Դրանց սահուն գործառույթներն, իրենց հերթին, ազդում են մետաբոլիզմի, հորմոնների արտադրության և մարդու մարմնի ջերմաստիճանի վրա:


Քունը լիակատար մթության մեջ, ինչպես նշում են գիտնականները, կարող է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ճարպակալումը, շաքարախտը, քաղցկեղը և օգնել հաղթահարել ընկճախտը: 


«Իմաստն այն է, որ կանոնավոր խոր քունը մթության մեջ չափազանց կարևոր է ինքնազգացողության համար, իսկ լույսի ցանկացած աղբյուր գիշերային ժամերին խանգարում է դրան», - ընդգծել է սրտի քաղցկեղի խնդրի ուսումնասիրմամբ զբաղվող գիտաշխատող Ռիչարդ Ստիվենսը:

 

 

Քաղաքականություն

Քունը մթության մեջ կարող է կանխել քաղցկեղի և ճարպակալման վտանգը