Amazon-ում ջրով լցված բարձ է վաճառքի հանվել (լուսանկարներ)

10:28 • 17.03.15

Ամերիկյան Amazon առցանց խանութում վաճառքի է հանվել օրիգինալ բարձ, որը բրդի, բմբուլի ու այլ ավանդական «միջուկների» փոխարեն լցված է ջրով:

 

Ինչպես նշում է businessinsider.com-ը, Chiroflow կոչվող բարձը հիանալիորեն ընդունում է քնողի գլխի ու պարանոցի ձևը, ինչն էլ ապահովում է առողջ ու հանգիստ քուն: Բացի այդ, այն անփոխարինելի է պարանոցի վնասվածք ունեցողների համար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Chiroflow բարձը գոյություն ունի արդեն 20 տարի, և դրա ստեղծողն է Մորիս Բարդը: Սակայն այն վաճառքում է հայտնվել միայն վերջերս:

Chiroflow Gel Foam In Package pillow

 

 

Cross Section with Body chiroflow pillow

Pillow Cross Section Chiroflow

Amazon-ում ջրով լցված բարձ է վաճառքի հանվել (լուսանկարներ)