Գիտնականներն արյան զտիչ սարք են ստեղծել, որը կօգնի նվազեցնել անոթների խցանման վտանգը

19:11 • 17.03.15

Բժիշկները սրտի փականների վիրահատության ժամանակ անոթների խցանման հետևանքով հիվանդների մահանալու վտանգը նվազեցնելու եղանակ են գտել:


Ինչպես գրում է Газета.Ru-ն` գիտական աշխատանքի զեկույցը ներկայացվել է  Սան Դիեգոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) կայացած Тhe American College of Cardiology's 64th Annual Scientific Session կոնֆերանսի ժամանակ:


Աորտալ փականի տրանսկաթետերային իմպլանտացիան այսօրվա դրությամբ համարվում է սրտի աորտալ փականի արատի բուժման ամենատարածված բուժման միջոցը: Այնումենայնիվ, նման վիրահատության ժամանակ բավականին բարձր (7 տոկոս) է սրտի կաթվածի կամ գլխուղեղի  իշեմիայի վտանգը, որը պատճառվում է էմբոլիայով` թրոմբի մասնիկներով կամ օդի պղպջակներով (անոթախցան) անոթների խցանմամբ:


Գիտնականները հատուկ զտիչ են ստեղծել, որն ստացել է TriGuard անվանումը: Այն տեղադրվում է աորտալ կամարի վրա՝ վիրահատության ժամանակ, և վերահսկում է գլխուղեղի 3 հիմնական արյունատար անոթների աշխատանքը` կանխելով տարբեր տեսակի անոթախցանների ներթափանցումը ուղեղի մեջ: Բժիշկները վստահեցնում են, որ TriGuard սարքը կարող է  հիվանդների կյանքի համար վտանգավոր իրավիճակների թիվը նվազեցնել ավելի քան  60 տոկոսով:
 

 

Գիտնականներն արյան զտիչ սարք են ստեղծել, որը կօգնի նվազեցնել անոթների խցանման վտանգը