Apple-ն աշնանն առցանց TV ծառայություն կթողարկի. Wall Street Journal
Apple ամերիկյան ընկերությունը պատրաստվում է այս աշնանն առցանց TV ծառայություն թողարկել, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես պնդում են The Wall Street Journal թերթի աղբյուրները, օգտատերերին կառաջարկվի մոտ 25 ալիք այնպիսի գործակալություններից, ինչպիսիք են ABC-ն, CBS-ը և Fox-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Apple-ն արդեն համապատասխան բանակցություններ է վարում Walt Disney-ի, CBS-ի և 21st Century Fox-ի հետ: Ինչպես նշում են աղբյուրները, NBCUniversal-ի հետ նմանատիպ քննարկումներ դեռ չկան NBCUniversal-ի ծնող ընկերության՝ Comcast Corp-ի հետ Apple-ի ունեցած տարաձայնությունների պատճառով:
Նոր ծառայությունը հասանելի կլինի iOS սարքերի, ինչպես նաև Apple TV մուլտիմեդիա նվագարկչի համար, ասված է հոդվածում: Որոշ փորձագետների գնահատմամբ՝ բաժանորդագրության արժեքը կկազմի ամսական 30-40 դոլար: Ինչպես նշում են աղբյուրները, Apple-ը նոր նախագծի մասին կհայտարարի հունիսին:










