Ինքնակառավարվող ու թռչող մեքենան վաճառքում կհայտնվի 2017թ. (լուսանկարներ, տեսանյութ)
Տասնամյակներ շարունակ մարդկանց համար անիրագործելի երազանք է եղել ինքնակառավարվող և թռչող մեքենա ստեղծելը: Սակայն այժմ` տեխնոլոգիաների արագընթաց զարգացման դարում, դա դարձել է իրականություն:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Սլովակիայում գործող AeroMobil ընկերությունը ստեղծել է ինքնակառավարվող մեքենա, որը ճանապարհային խցանումներից խուսափելու համար կարողանում է ուղղաթիռի պես թռչել:
Տեխնոլոգիական այս հրաշքը ստացել է AeroMobil անվանումը: Վառելիքի 1 լիցքավորման շնորհիվ այն կարող է 550կմ հեռավորություն հաղթահարել:
AeroMobil-ը ստեղծողները պատմել են, որ ամեն ինչ բարեհաջող, ըստ ծրագրի ընթանալու դեպքում մեքենան վաճառքի կհանվի արդեն 2 տարուց` 2017թ.-ին:
Ընկերության մասնագետները նաև հավելել են, որ իրենք զբաղվում են թռչող մեքենայի ստեղծմամբ 1990թ.-ից, և որ սա արդեն մեքենայի 3-րդ սերունդն է:















