Samsung-ը նորագույն տեխնոլոգիաներով հագեցած «երազանքների տնակ» է ստեղծել շների համար

00:10 • 17.03.15

Samsung UK  ընկերությունը իրական նվեր է մատուցել շներին և նրանց տերերին` ներկայացնելով իր նորագույն բարձր տեխնոլոգիաներով հագեցած տնակը` նախատեսված շների համար:


Ինչպես գրում է Oddity Central-ը` ինքնատիպ տնակը համալրված է ավտոմատացված կերակրի սարք-տարայով, գազոնապատ վազքուղիով, ջրաբուժական լողավազանով,  վինիլային պատերով, որոնք շան տերը կարող է պատել լուսանկարներով, ինչպես նաև՝  Samsung Galaxy Tab S պլանշետով` շների համար հետաքրքիր դիտում ապահովելու համար: Շների համար նախատեսված այս «երազանքների տնակը»  հասանելի է 30 000 դոլար արժեքով` դառնալով շների համար երբևէ պատրաստված ամենաթանկարժեք տնակը:



Ըստ Samsung ընկերության` իրենք ուսումնասիրություն են անցկացրել  շուն պահող 1500 մարդու շրջանում և պարզել, որ նրանց 25 տոկոսը  ցանկանում է վազքուղի, պլանշետներ և հեռուստացույց  ունենալ շան համար: Հարցվածների 64 տոկոսը կարծում է, որ իրենց կենդանիները կշահեն գաջեթների և տեխնոլոգիաների օգտագործումից: Այսպիսով  Samsung-ի` դիզայներներից և հավաքող մասնագետներից կազմված 12 հոգանոց թիմը  6 շաբաթում կառուցել է այս ֆուտուրիստական տնակը:


 

Քաղաքականություն

Samsung-ը նորագույն տեխնոլոգիաներով հագեցած «երազանքների տնակ» է ստեղծել շների համար