Թայվանցին հիշողության արտասովոր կորստի պատճառով ստիպված է գրի առնել իր հետ կատարվող ամեն ինչ
Թայվանի հյուսիսարևմտյան Հսինչու կոմսության բնակիչ Չեն Հունչժին, ով տառապում է արտասովոր հիվանդությամբ, չի կարողանում 5 րոպեից ավել ինչ-որ բան հիշել:
Ինչպես գրում է Oddity Central-ը` 25-ամյա երիտասարդն ստիպված է ամեն օր նորովի սկսել իր կյանքը: Թայվանցին ստիպված է գրի առնել ցանկացած բան իր մասին, որպեսզի կարողանա մտապահել այն ամենը, ինչ տեղի է ունենում իր շուրջը: Հունչժիի ամնեզիան գլխի լուրջ վնասվածքի հետևանք է, որը նա ստացել է 17 տարեկանում՝ ավտովթարի ժամանակ:
Մի քանի ամիս ինտենսիվ խնամք ստանալուց հետո նրա մարմինը վերականգնվել է ստացված վնասվածքներից, սակայն հիշողության խանգարումներ են տեղի ունեցել, և հիշողության պահպանման ժամկետը նվազել է: Նա մոռանում է ամեն բան, ինչ տեղի է ունեցել 5-10 րոպե առաջ:
Հյուծիչ խանգարման պատճառով երիտասարդը հաճախ մոռանում է անգամ ինչպես ճիշտ գրել: Նա գրառումներ է անում իր առօրյայի մասին, այն էլ՝ հնչյունային «խզբզոցների» տեսքով, որոնք կարողանում է մտապահել:










