«Խելացի» կոշիկներ, որոնցով պարելիս կարելի է գեղեցիկ լուսային շոու ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)

16:35 • 17.03.15

Ճապոնական No New Folk Studio (NNF) նորաստեղծ ընկերությունը ներկայացրել է իր Orphe «խելացի» կոշիկները, որոնցով պարելիս կարելի է գեղեցիկ լուսային շոու ստեղծել, գրում է cnet.com-ը:

 

Կոշիկներն ունեն տարբեր գույներ արտացոլելու հնարավորություն: Դրանք ղեկավարվում են սմարթֆոնի կամ պլանշետի կողմից՝ հատուկ դրա համար մշակված հավելվածով:

 

Ընկերությանն այժմ զանգվածային արտադրություն սկսելու համար շուրջ 30 000 դոլար է անհրաժեշտ, որն իրենք փորձում են ձեռք բերել Indiegogo դրամահավաքության կայքում: Արդեն հավաքվել է 8 140 դոլար, դրամահավաքին մնացել է 56 օր:

 

«Խելացի» կոշիկներ, որոնցով պարելիս կարելի է գեղեցիկ լուսային շոու ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)