Microsoft-ի փաստաբանին Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար են նշանակել

09:01 • 17.03.15

Microsoft ընկերության պետական հարաբերությունների հարցերով հավատարմատար, Հարվարդի համալսարանի շրջանավարտ Ալեքսանդր Բորովիկը նշանակվել է Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարի առաջին տեղակալ, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:

 

«Այդ պաշտոնին նա պատասխանատու կլինի Ուկրաինայի ներդրումային գրավչության բարելավման, տնտեսական ռազմավարության և միջազգային դոնորական ծրագրերի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ալեքսանդր Բորովիկն իր նախորդ աշխատավայրում զբաղեցնում էր «ամպային» ինտերնետային ծառայություններ տրամադրող Akamai ընկերությունում Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր իրավաբանական խորհրդատուի պաշտոնը: Նախկինում նա 12 տարի աշխատել է Microsoft-ում՝ որպես փաստաբան, եղել է պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների գործերով հավատարմատար:

Microsoft-ի փաստաբանին Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար են նշանակել