Առեղծվածային մատանին բացահայտել է վիկինգների կապն իսլամական աշխարհի հետ (լուսանկար)
Մոտ 1.000 տարվա պատմություն ունեցող առեղծվածային մատանին, որը հայտնաբերվել է Շվեդիայում իրականացված պեղումների արդյունքում, բացահայտել է վիկինգների ու մուսուլմանների միջև եղած կապը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, վարդագույն քարով մատանին եղել է մի կնոջ 9-րդ դարին թվագրվող շիրիմում: Դրա վրա գրված են հետևյալ բառերը. «Ալլահի համար»:
Մասնագետների կարծիքով՝ ուշագրավ գտածոն վկայում է այն մասին, որ ծովերի տիրակալներ վիկինգներն առևտրական սերտ կապերի մեջ են եղել իսլամական աշխարհի հետ: Մասնավորապես՝ նրանք ապակի ու ապակուց պատրաստված իրեր են գնել մուսուլմաններից:













