Շոտլանդիայում հաջողվել է լուսանկարել գիշերային ժամին լճի վրայով «սահող» երկնաքարը (լուսանկարներ, տեսանյութ)

18:40 • 17.03.15

Շոտլանդիայի Դրամնադրոչիտ շրջանում Ջոն Ալասդեյր ՄքԴոնալդը գիշերային ժամին կարողացել է լուսանկարել Լոխ Նես քաղցրահամ լճի արևմտյան ափի կողմով ընկնող երկնաքարը, որը մթության մեջ գեղեցիկ լուսարձակում է տվել, գրում է Daily Mail-ը:

 

Լուսանկարն արվել է Sony RX100 տեսախցիկով, որը հնարավորություն է տվել դանդաղեցված կադրով նկարել տեսարանը, որն էլ պատկերել է հետագիծը։

 

Ալասդեյրն ասել է, որ իսկապես զարմացել է, քանի որ ամբողջովին պատահական է հաջողացրել լուսանկարել տեսարանը:

 

Նշվում է, որ երկնաքարը հավանաբար ունեցել է բասկետբոլի գնդակի չափ, սակայն ամբողջովին այրվել և փոշիացել է՝ մտնելով Երկրի մթնոլորտ: Լճի ափին տեղակայված անվտանգության տեսախցիկները նկարել են, թե ինչպես է երկնաքարը մտնում մթնոլորտ և այրվում: 

 

Երկնաքարերը միջմոլորակային տարածությունից Երկրի վրա ընկնող երկաթային կամ քարային մարմիններ են։ Երկնաքարերի անկումն ուղեկցվում է լուսային, ձայնային և մեխանիկական երևույթներով:

John Alasdair Macdonald captured the image from Drumnadrochit on the west coast of Loch Ness in Scotland. His 30-second long exposure shot (shown) was taken with a Sony RX100. He said that it was just ‘sheer dumb luck' that he managed to get the photo

The was taken near Drumnadrochit on the west shore of Loch Ness, shown here. Mr Macdonald, 42, wanted to take pictures of the night to advertise the area for his business

The meteor was probably the size of a basketball and burned up in the atmosphere before it hit the ground. Hundreds of meteors enter Earth's atmosphere every day (illustration shown)

Շոտլանդիայում հաջողվել է լուսանկարել գիշերային ժամին լճի վրայով «սահող» երկնաքարը (լուսանկարներ, տեսանյութ)