Թուրքիայում երկու ամսում խոզագրիպից 11 մարդ է մահացել
Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդական Էյուփ Գյումուշը հայտարարել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում Թուրքիայում H1N1 հարուցիչով (խոզի գրիպ) 170 վարակակիրներից 11-ը մահացել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով` գրիպն արդեն դասվում է մահացու հիվանդությունների թվին:
Է.Գյումուշը հայտնել է, որ Թուրքիայում վարակի այդ տեսակն աճել է գրիպն անտեսելու և բժիշկներին ուշ դիմելու հետևանքով: Խոզի գրիպով հիվանդներին նա խորհուրդ է տվել շատ հեղուկ և վիտամիններ օգտագործել:










