WhatsApp-ով այժմ հնարավոր է նաև զանգահարել
WhatsApp հավելվածի ձայնային զանգի գործառույթը դեռ փորձարկվում է և խափանումներով է, սակայն աշխատում է և արդեն հասանելի է Android-ի շատ օգտատերերի համար, գրում է buro247.ru-ն:
Իսկ եթե ավելի ստույգ, ապա զանգելը հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ունեն հավելվածի վերջին տարբերակը` 2.12.7: Google Play-ից ներբեռնելու համար անհրաժեշտ է առնվազն 2.11.561 տարբերակը:
Նրանք, ովքեր արդեն օգտվել են զանգի ծառայությունից, նշում են, որ խոսելու ընթացքում արձագանքում է, ի հայտ են գալիս այլ անսարքություններ, սակայն զանգերն աշխատում են:
Հավելվածի հեղինակները խոստանում են, որ շուտով ծառայությունը հասանելի կլինի բոլորի համար:










