Aston Martin-ի 700.000-անոց նոր մոդելը` լուսանկարներով

19:44 • 18.03.15

Business Insider-ը առաջարկել է մոտիկից, շատ մոտիկից տեսնել նոր Aston Martin-ը` 700.000 դոլար արժողությամբ մոդել, որին բոլորն սպասում էին:

 

Աղբյուրի գնահատմամբ՝ իր գոյության ընթացքում` արդեն 100 տարուց ավելի, Aston Martin-ը ամենագեղեցիկ մեքենաների թողարկման պատասխանատուներից է ավտոաշխարհում:

 

Սակայն այս դեպքում խոսքը Aston Martin-ի նախկին դիզայներ Հենրիկ Ֆիսքերի մասին է: Նա աշխատել է Ռայխմանի Aston Martin Vanquish-ի վրա և առաջարկել իր տարբերակը` ցնցող Thunderbolt-ը:

 

«Ես ցանկանում էի էլեգանտ ու գեղեցիկ GT սպորտային կուպե ստեղծել` մաքուր հուզական քանդակվածությամբ, որն անժամկետ կլիներ ժամանակի մեջ», - իր աշխատանքը մեկնաբանել է Ֆիսքերը: Իսկ աղբյուրը առաջարկել է հետևել նոր Thunderbolt-ին` դրա հիմքում ընկած Aston Martin-ների էվոլյուցիոն զարգացմամբ:

 

Aston Martin-ի 700.000-անոց նոր մոդելը` լուսանկարներով