Կրծքով կերակրված երեխաներն ավելի խելացի և հաջողակ են լինում. հետազոտություն

23:35 • 18.03.15

Երեխաները, որոնց մայրերը կերակրում են կրծքով, հասուն տարիքում ավելի բարձր ցուցանիշներ են դրսևորում IQ-ի թեստերում: Նրանք նաև ավելի շատ հաջողություններ են գրանցում մասնագիտական ասպարեզում:

 

Այս մասին հայտնում է BBC-ն`  բրազիլացի գիտնականների հետազոտության հիման վրա:

 

Պելոտասի դաշնային համալսարանի գիտնականների տևական հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Global Health բժշկական հանդեսում: Հետազոտվել է 3,5 հազար երեխա:


Գիտնականներն ընդգծել են, որ իրենք ուսումնասիրել են ամենատարբեր խավերի ներկայացուցիչների,  ո՛չ թե միայն հարուստներին ու կրթություն ստացածներին:

Իրենց նոր հետազոտության արդյունքներն էլ գիտնականներն անվանել են ևս մեկ ապացույց` կրծքով կերակրելու օգտակարության օգտին:

 

Կրծքով կերակրված երեխաներն ավելի խելացի և հաջողակ են լինում. հետազոտություն