Շան համար նախատեսված հագուստ-սարք, որով կարելի է տեքստեր կարդալ (լուսանկարներ, տեսանյութ)
Disco Dog կոչվող հագուստը նախատեսված է շների համար, որը LED լույսերով տարատեսակ տեքստեր է արտացոլում, գրում է Daily Mail-ը:
Այն հնարավոր է միացնել սմարթֆոնին, որից հետո, օրինակ, եթե շունը կորչի, սարքավորումը հագուստի վրա ավտոմատ կերպով կցուցադրի, որ կենդանին կորել է, և նրան գտնողները կիմանան՝ որ հասցեով վերադարձնել նրան:
Բացի տեքստերից, դրա վրա կարելի է ցուցադրել տարբեր տեսակի նախշեր ու նշաններ:
Սարք-հագուստն ունի LED լուսավորման 256 լամպ: Այն հնարավոր է ձեռք բերել փոքրը՝ 300, իսկ մեծը՝ 400 դոլարով:












