Շքեղ մետաքսե լամպեր, որոնք միացնելիս «ծաղկում» են ծաղիկների պես (տեսանյութ)

16:55 • 18.03.15

Studio DRIFT դիզայներական ստուդիան ներկայացրել է տեսանյութ, որում պատմվում է, թե ինչպես են իրենք երկար ամիսներ գծագրել և պատրաստել մետաքսե լամպերը, որոնք միացնելիս «ծաղկում» են ծաղիկների պես, գրում է Sploid-ը:

 

Shylight կոչվող լամպերը հատուկ կարվել են մետաքսից, քանի որ ավելի թեթև են և արագ են բացվում՝ նմանվելով ծաղիկների թերթիկներին:

 

Դրանք միացնելիս իջնում են առաստաղից և դանդաղ բացվում, որից վայրկյաններ անց լույսը սկսում է տարածվել սենյակով: 

Շքեղ մետաքսե լամպեր, որոնք միացնելիս «ծաղկում» են ծաղիկների պես (տեսանյութ)