Զբոսանք անդունդի վրայով. 50 տարի առաջ այս օրը մարդն առաջին անգամ բաց տիեզերք է դուրս եկել
1965թ. մարտի 18-ին պատմության մեջ առաջին անգամ գրանցվել է մարդու` բաց տիեզերք դուրս գալը: Դա իրականացրել է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը:
tass.ru կայքն անդրադարձել է դարակազմիկ այս երևույթին` ներկայացնելով մի շարք հետաքրքիր փաստեր դրա վերաբերյալ:
Լեոնովը բաց տիեզերք է թռչել «Վոսխոդ-2» տիեզերանավով, որից դուրս նա անցկացրել է 12 րոպե, 9 վայրկյան: Ըստ աղբյուրի՝ այս փորձը դարձավ համաշխարհային տիեզերագնացության պատմության ամենակարևոր ու վառ նվաճումներից մեկը:
Այնուհանդերձ, այն բավական վտանգավոր է եղել ու քիչ էր մնում դառնար Լեոնովի մահվան պատճառ. անօդ տարածությունում «Բերկուտ» սկաֆանդրն այնքան է ուռել, որ թույլ չի տվել տիեզերագնացին հետ վերադառնալ տիեզերանավ:
Այն ժամանակ մասնագետները շատ քիչ տեղեկություններ ունեին տիեզերական վակուումի պայմաններում աշխատելու վերաբերյալ, ու տվյալ իրավիճակը նախատեսված չէր եղել: Ուստի ողբերգությունից խուսափել հաջողվել է բացառապես Լեոնովի խիզախության ու հնարամտության շնորհիվ:










