Ուղեղի ակտիվությունը հուշում է մարդու սիրահարվածության մասին

08:15 • 18.03.15

Չինաստանի Հարավարևմտյան համալսարանի և  Մաունտ Սինայի Իկանի բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են, որ սիրահարների մոտ ուղեղի որոշ հատվածների բարձր ակտիվություն է նկատվում: Ինչպես գրում է  meddaily.ru-ն` The Hindustan Times-ին հղումով, հետազոտությանը մասնակցել է Հարավարևմտյան համալսարանի հարյուր ուսանող, որոնց բաժանել են երեք խմբի` ըստ հարաբերությունների կարգավիճակի:

 


Առաջին խումբը կազմել էին սիրահարված ուսանողները, երկրորդը՝ նրանք, ովքեր վերջերս վերջ էին դրել հարաբերություններին, իսկ երրորդը` միայնակ ուսանողները, ովքեր երբեք չէին սիրահարվել:

 

Մասնագետները կամավորներին ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտություն են անցկացրել: Ուսանողներին խնդրել էին  հետազոտության ժամանակ ոչնչի մասին չմտածել:



Պարզվել է, որ սիրահարների մոտ բարձր է եղել ակտիվությունը ուղեղի  մի քանի հատվածներում, այդ թվում` այն հատվածներում, որոնք կապված են  պարգևատրման, մոտիվացիայի, հուզական կարգավորման և սոցիալական ճանաչողության հետ: Ոմանց մոտ  ակտիվության մակարդակը պայմանավորված է եղել սիրո տևողությամբ:


 

Ուղեղի ակտիվությունը հուշում է մարդու սիրահարվածության մասին