Գիտնականները ծովախեցգետինների երկու նոր տեսակ են հայտնաբերել (լուսանկարներ)

16:47 • 18.03.15

Գիտնականներն Ինդոնեզիայի Ճավա կղզում ծովախեցգետինների 2 նոր տեսակ են հայտնաբերել, գրում է iflscience.com-ը:

 

Նրանցից մեկն ունի մանուշակագույն, իսկ մյուսը՝ վառ գազարագույն թաթեր, երկուսն էլ ունեն շագանակագույն մարմին և դեղին դուրս եկած աչքեր:

 

Չնայած նրան, որ գիտնականները վերջերս են հաստատել, որ այդ երկուսը գիտությանը նախկինում անհայտ տեսակներ են, դրանք, այնուամենայնիվ, այլ տեսակների հետ շփոթելով՝ արդեն քանի տարի է վաճառվում են ասիական և եվրոպական երկրներում:

 

Նրանց անվանել են Geosesarma dennerle և Geosesarma hagen: Ընդ որում՝ երկու ծովախեցգետիններն էլ սնվում են մեծ միջատներով:

 

Ճավա կղզին՝ նկարված արբանյակից

Geosesarma dennerle

Geosesarma hagen

Գիտնականները ծովախեցգետինների երկու նոր տեսակ են հայտնաբերել (լուսանկարներ)