«Լուսային շոու» երկնքում, որն առավել տեսանելի է եղել Ավստրալիայից մինչև Նոր Զելանդիա (լուսանկարներ, տեսանյութ)
Օրերս աշխարհի տարբեր անկյուններում գիշերային երկնքում փողփողացել է պայծառ ու հիասքանչ բևեռափայլը (հյուսիսում անվանում են հյուսիսափայլ)։
Տեղի բնակիչները նկարահանել են այս գեղեցիկ տեսարանը, գրում է Daily Mail-ը:
Մի շարք երկրներում այն ավելի պարզ է երևացել, ինչպես, օրինակ, Ավստրալիայում, Գերմանիայում և Նոր Զելանդիայում:
Բևեռափայլը Երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի (80-1000 կմ) լուսարձակումն է, որը դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում (Հայաստանում 1098-1100 թվականնեին դիտվել է չորս բևեռափայլ)։
Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»։
Բևեռափայլերն Արեգակի ակտիվության հետևանք են։



































