SSang Yong-ը ռուբլու անկման պատճառով հեռանում է ռուսական շուկայից
Հարավկորեական խոշոր ավտոարտադրող Ssang Yong-ը հեռանում է ռուսական շուկայից։ Այդ մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը, գրում է gazeta.ru-ն:
Նման որոշումը կայացվել է ռուբլու անկման պատճառով: Reuters գործակալության աղբյուրը նշել է, որ դրա անկումը հարված է հասցրել ընկերության արտահանման ամենամեծ շուկայում պահանջարկին: Ռուսաստան ավտոմեքենաները չեն առաքվել արդեն սկսած հունվարից:
Ընկերությունում նշել են, որ չեն պատրաստվում ռուսական շուկա վերադառնալ՝ մինչև ռուսական արժույթի կայունանալը:
Չորեքշաբթի ամերիկյան GM ավտոկոնցեռնը վաճառքի կտրուկ անկման պատճառով հայտարարել է Ռուսաստանից Opel և Chevrolet բրենդների հեռանալու մասին:










