Թե ինչ դրական ազդեցություն է ունենում շոկոլադն օրգանիզմի վրա
Շոկոլադը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի և մարմնի համար, քանի որ հարուստ է հակաօքսիդանտներով, բարելավում է հիշողությունը, նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ և կարող է օգնել նիհարել:
Ինչպես ներկայացնում է healthylifetricks.com-ը` բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սև շոկոլադը լի է հակաօքսիդանտներով և այլ օգտակար բաղադրիչներով, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Իհարկե՝ խոսքը շոկոլադի չափավոր և կանոնավոր օգտագործման մասին է:
Պարբերականն առանձնացրել է մի քանի դրական հետևանք, որ կարելի է նկատել շոկոլադի կանոնավոր օգտագործման դեպքում
Այն նվազեցնում է կնճիռները։
Սև շոկոլադի օրական մեկ խորանարդիկը հարթեցնում է մաշկը և կարող է դանդաղեցնել աչքի տակ հայտնվող կնճիռների աճը:
Դրական ազդեցություն է ունենում ուղեղի վրա։
Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ տաք շոկոլադը բարելավում է արյան հոսքը դեպի ուղեղ` մոտ ութ տոկոսով` այդպիսով իսկ բարելավելով հիշողությունը տարեց մարդկանց մոտ:
Օրական 1-2 խորանարդիկ սև շոկոլադ ուտելով` կարելի է նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ:










