Դիետիկ գազավորված ըմպելիքների ամենօրյա օգտագործումը հանգեցնում է ճարպակալման

21:34 • 19.03.15

Գազավորված ըմպելիքի պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել կոնքի ճարպակալման և մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարման վտանգը: Այս մասին գրում է Medical News Today-ը` վկայակոչելով Journal of the American Geriatrics Society ամսագրում հրապարակված նոր հետազոտության արդյունքները:


Գազավորված ընպելիքների բացասական հետևանքների շուրջ կատարված վերջին հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դրանց օգտագործումը հանգեցնում է բջիջների ծերացման, մեծացնում է ագրեսիայի և խելագարության աճը երեխաների մոտ:


Նոր ուսումնասիրությունների կենտրոնում դիետիկ ըմպելիքներն են եղել, որոնք մարդիկ օգտագործում են` նվազեցնելու շաքարի սպառումը: Արդյունքում պարզվել է, որ վերջին երեք տասնամյակում ինչպես արհեստական քաղցր հավելանյութերի, այնպես էլ՝ դիետիկ գազավորված ըմպելիքների օգտագործումը հանգեցրել է ճարպակալման:  Ի դեպ, պարզվել է նաև, որ այն նույն բացասական ազդեցությունն է ունենում ինչպես երիտասարդների, այնպես էլ՝ տարեց մարդկանց օրգանիզմի վրա, ինչը նախկինում չէր ուսումնասիրվել:
 

 

Դիետիկ գազավորված ըմպելիքների ամենօրյա օգտագործումը հանգեցնում է ճարպակալման