Տղամարդկանց ուղեղն սկսում է հանգչել 40-ից հետո. հետազոտություն
Մայոյի կլինիկայի հետազոտությունը ցույց է տվել, որ հիշողության կորուստը տղամարդկանց մոտ ավելի վաղ է սկսվում, քան կանանց մոտ: Այս մասին հայտնում է Meddaily-ն:
Հիշողության կորստի գործընթացը տաղամարդկանց դեպքում սկսվում է 40 տարեկանից հետո:
Հետազոտությունը հիմնված է տվյալների վրա, որոնք ստացվել են 30-90 տարեկան 1246 մարդկանց ուղեղի կառուցվածքի և վերլուծության արդյունքներից: Մասնագետները, մասնավորապես, պարզել են, որ հիպոկամպի ծավալները փոքրանում են: Ուղեղի այդ հատվածը պատասխանատու է հիշողությունների ձևավորման և պահպանման համար: Հիպոկամպի նվազումն անմիջապես ազդում է ուղեղի ֆունկցիոնալության վրա, իսկ նյարդային միացությունների կորուստը հանգեցնում է հիշողության կորստի:
Կանանց և տղամարդկանց ուղեղների հիպոկամպերի համեմատությունը ցույց է տվել, որ 60-ից հետո տղամարդու այդ օրգանը ավելի փոքր է լինում: Այդ պատճառով էլ տղամարդկանց ծերացումն ու հյուսվածքների դեգրադացիան ավելի արագ են տեղի ունենում: Կանանց մոտ որոշակի ժամանակ այդ գործընթացը դանդաղեցնում է էստրոգեն հորմոնը, սակայն դաշտանադադարից հետո, երբ այդ հորմոնի մակարդակը ընկնում է, նույն գործընթացը շարունակում է ընթանալ իր ամբողջ թափով:










