Microsoft-ը սովորական կրիչի չափերի համակարգիչ է ներկայացրել

17:02 • 19.03.15

Ամերիկյան Microsoft ընկերությունը ներկայացրել է իր նոր անհատական համակարգիչը՝ բանալու կախազարդի տեսքով, գրում է 3dnews.ru-ն:

 

Այն ունի 11 սմ երկարություն և 46 գրամ քաշ: Դրա արտադրությամբ զբաղվելու է Daewoo Lucoms չինական ընկերությունը, որն արդեն համագործակցում է Microsօft-ի հետ այլ նախագծերի շրջանակներում:

 

Համակարգչի հիմքում Intel պրոցեսորն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ այն միանգամայն կարող է աշխատել Windows 8,1 օպերացիոն համակարգով, այլ ոչ թե բջջային սարքերի համար նախատեսված Windows RT-ով:

 

Սարքը վաճառքի դուրս կգա մայիսին: Այլ մանրամասներ չեն նշվում: 

Microsoft-ը սովորական կրիչի չափերի համակարգիչ է ներկայացրել