Yahoo-ն փակում է Չինաստանում ներկայացուցչությունը

12:14 • 19.03.15

Yahoo ընկերությունը փակում է Չինաստանում ներկայացուցչությունը, կրճատումները կանդրադառնան 200-300 աշխատակիցների վրա: Այդ մասին Bloomberg-ին հայտնի է դարձել ընկերության սեփական աղբյուրներից, գրում է gazeta.ru-ն:

 

2014 թվականի վերջին Yahoo-ի աշխատակիցների ընդհանուր թիվը մոտ 12,5 հազար էր:

 

Ամերիկյան ընկերությունը ճնշման է ենթարկվում ներդրողների կողմից, օրինակ՝ Starboard Value LP-ի, որոնք պահանջում են Yahoo-ից կրճատել ծախսերն ու օպտիմիզացվել: Մասնագետների գնահատականներով՝ ընկերության չինական ստորաբաժանումը շուկայում աննշան դիրք էր գրավում և մեծ պահանջարկ չուներ գովազդատուների շրջանում, ինչն էլ կարող էր նպաստել այն փակելու որոշմանը:

 

Ավելի վաղ Yahoo-ն կրճատել է կանադական և հնդկական գրասենյակների աշխատակիցներին, ինչպես նաև փակել է ստորաբաժանումները Հորդանանում:

Yahoo-ն փակում է Չինաստանում ներկայացուցչությունը