Mercedes-ը ցուցադրել է է ֆուտուրիստական ինքնավար Mercedes F105-ի հնարավորությունները (տեսանյութ)

22:18 • 20.03.15

Mercedes-ը ներկայացրել է ֆուտուրիստական ինքնավար Mecedes F105 մոդելի առաջին վիդեոցուցադրութունը: Ապագայի մոդելի կոնցեպտն առաջին անգամ ցուցադրվել է Լաս Վեգասում՝ CES 2015 Սպառողների էլեկտրոնիկայի ցուցադրության ժամանակ:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` Fortune-ին հղումով, վիդեոցուցադրությունը նկարահանվել է իրական մարդկանց մասնակցությամբ և ինտերիերի իրական գործառութային տարրերով:


Մեքենայի սրահը հագեցած է ֆուտուրիստական տարրերով` պտտվող նստելատեղերից մինչև  սենսորային էկրաններ, ամենատարբեր ցուցիչներից մինչև Intelligent Drive համակարգ և տարբեր ժեստեր ճանաչող ինտերակտիվ համակարգ: Այս ամենի շնորհիվ Mercedes F105-ը` ունակ է ինքնուրույն ճանաչել և վերլուծել  ցանկացած շարժվող օբյեկտ, այդ թվում` հետիոտնին:


 

Mercedes-ը ցուցադրել է է ֆուտուրիստական ինքնավար Mercedes F105-ի հնարավորությունները (տեսանյութ)