Մարմնի ցածր ջերմաստիճանը ճարպակալման պատճառներից մեկն է

23:46 • 20.03.15

Մարդու մարմնի նորմալ ներքին ջերմաստիճանը կազմում է շուրջ 37 աստիճան` ըստ Ցելսիուսի:  Այն կախված չէ շրջակա միջավայրի ջերմաստիճանից կամ ֆիզիկական ակտիվության մակարդակից:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` The Daily Mail-ին հղումով, Բոլոնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ոմանց մոտ մարմնի ներքին ջերմաստիճանը չի հասնում նորմային: Նման մարդկանց օրգանիզմը չի կարող անհրաժեշտ քանակությամբ էներգիա այրել, և դա հանգեցնում է քաշի ավելացման (տարեկան մինչև 2 կգ-ի չափով) և ճարպակալման:


 
Ջերմաստիճանի  կարգավորման համար պատասխանատու է գլխուղեղի  հիպոթալամուս հատվածը: Այն թերմոռեցեպտորներ է պարունակում, որոնք զգայուն են արյան ջերմաստիճանի նկատմամբ, որը հոսում է ուղեղով: Թերմոռեցեպտորները` տեղակայված   մաշկի մակերեսին, իրենց հերթին՝ հիպոթալամուսին  տեղեկություն են ուղարկում մաշկի ծածկի ջերմաստիճանի մասին:



Հետազոտողները համեմատել են ճարպակալմամբ տառապող և ավելորդ քաշ չունեցող առողջ մարդկանց մարմնի ջերմաստիճանները: Գեր մարդկանց մոտ մարմնի ջերմաստիճանն ավելի հաճախ է ցածր եղել, այսինքն՝ մարմինը կենսաբանորեն արդեն հակված է ճարպակալման:


 

Մարմնի ցածր ջերմաստիճանը ճարպակալման պատճառներից մեկն է