Citroёn-ը չի պատրաստվում հեռանալ ռուսական շուկայից
Ֆրանսիական Citroёn ընկերությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ռուսական ավտոշուկայից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ընկերության տարածած մամուլի հաղորդագրությանը:
«Ռուսական շուկան ռազմավարական նշանակություն ունի Citroёn ընկերության համար: Բարդ տնտեսական վիճակի և ռուսական ավտոմոբիլային շուկայի զգալի կրճատման պայմաններում Citroёn-ը ձեռնարկում է աննախադեպ քայլեր՝ առաջարկելով վարկավորման նոր պայմաններ»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հարավկորեական Ssang Yong բրենդը հայտարարել է ռուբլու թուլացման պատճառով Ռուսաստան մեքենաների առաքումը դադարեցնելու մասին, իսկ ամերիկյան General Motors-ը հայտարարել է Ռուսաստանում Opel-ի և Chevrolet-ի վաճառքը դադարեցնելու մասին:










