Տարիքի հետ մարդիկ ավելի շատ են վստահում և ավելի երջանիկ են լինում. հետազոտություն

17:56 • 20.03.15

Գիտնականներն ապացուցել են, որ տարիքի հետ մարդիկ սկսում են ավելի շատ վստահել շրջապատին, ինչը նպաստում է նրանց լավ հոգեբանական վիճակին և  ավելի երջանիկ է դարձնում:
Հետազոտողների աշխատանքի մասին պատմող հոդվածը հրապարակվել է Social Psychological and Personality Science ամսագրում, գրում է gazeta.ru-ն:


Գիտնականները երկու հետազոտություն են անցկացրել՝ ուղղված տարիքի և վստահության մակարդակի միջև կապը պարզելուն: 83 երկրներից 197 888 մարդկանց հարցման արդյունքները ցույց են տվել, որ ծերանալիս մարդիկ իսկապես սկսում են վստահել իրենց շրջապատող մարդկանց ավելի, քան երիտասարդ տարիներին:


Դա բացատրվում է նրանով, որ այդ տարիքում մարդիկ ավելի շատ են ցանկանում ժամանակ ու ուշադրություն տրամադրել իրենց հարազատներին և համապատասխանաբար նույնն են սպասում նաև իրենց նկատմամբ:


Երկրորդ հարցումը, որին մասնակցել է ԱՄՆ-ում ապրող 1230 մարդ, հաստատել է առաջին աշխատանքի արդյունքները: Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ մարդիկ ովքեր վստահում են իրենց շրջապատող մարդկանց, իրենց ավելի երջանիկ են զգում:

Տարիքի հետ մարդիկ ավելի շատ են վստահում և ավելի երջանիկ են լինում. հետազոտություն