Ընտանիքի հանդեպ տղամարդու սերը պայմանավորված է ծանր աշխատանքով. հետազոտություն

00:19 • 20.03.15

Որքան ավելի ծանր է լինում աշխատանքային օրը, այնքան ավելի շատ սեր ու հոգատարություն են դրսևորում տղամարդիկ ընտանիքի հանդեպ, երբ վերադառնում են տուն. նման պնդում են անում ամերիկացի գիտնականները` իրենց հետազոտության հիման վրա:

 

Ըստ «Լենտա»-ի` ամերիկացի մարդաբաններն այս եզրակացության են եկել` ուսումնասիրելով հորմոնները Բոլիվիայի ցիմանե աբորիգեն-որսորդների օրգանիզմում: Նոր հետազտության արդյունքները հրապարակվել են Biology Letters հանդեսում:

 

Ամերիկացիները, մասնավորապես, նմուշներ են վերցրել բոլիվիացի որսորդների 31 ներկայացուցիչների թքից` առավոտյան որսի գնալիս, առաջին հաջող զարկից և տուն վերադառնալուց 10 րոպե անց:

Ըստ այդմ` գիտնականները տեսել են, որ որքան ավելի բարձր է տեստոստերոնի մակարդակը ցերեկը, այնքան ավելի շատ օկսիտոցին է արտադրվում տղամարդու օրգանիզմում երեկոյան:

 

Տեստոստերոնը տղամարդու օրգանիզմի այն հորմոնն է, որը պատասխանատու է ագրեսիվության և մրցակցայնության համար, իսկ օքսիտոցինը` «սիրո հորմոնը»` հոգատարության և փոխօգնության: 

 

Ընտանիքի հանդեպ տղամարդու սերը պայմանավորված է ծանր աշխատանքով. հետազոտություն