Ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ 40 տոկոսով ավելի բարձր է քաղցկեղով հիվանդանալու վտանգը

19:22 • 20.03.15

Գեր կանայք քաղցկեղի որոշակի տեսակով հիվանդանալու՝ 40 տոկոսով ավելի մեծ վտանգի առաջ են կանգնած, քան առողջ  քաշ ունեցողները: Ինչպես հայտնում է Medical News Today-ը` այս վիճակագրական տվյալները հաղորդում է քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող  Cancer Research UK բրիտանական կազմակերպությունը:


Գիրությունը, որը բնորոշվում է մարմնի քաշի ինդեքսով` 30-ից բարձր, մեծագույն խնդիր է ԱՄՆ-ում, որտեղ մեծահասակների ավելի քան մեկ երրորդը և երեխաների ու տարեցների մոտ մեկ հինգերորդը տառապում է գիրությամբ:


Քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան միության տվյալներով`  մարմնի ավելորդ քաշը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը` պայմանավորված իմունային համակարգի կամ հորմոնալ խանգարումներով:


Cancer Research UK-ի գիտական խմբի ուսումնասիրությունների տվյալներով` ավելորդ քաշ ունեցող կանայք 41 տոկոսով ավելի մեծ հավանականություն ունեն քաղցկեղով հիվանդանալու, քան առողջ քաշ ունեցողները:  Գիտնականների գնահատումներով`  1000 գեր կանանցից 274-ի մոտ կարող է քաղցկեղ ախտորոշվել, մինչդեռ 1000  առողջ քաշով կականց շրջանում այդ ցուցանիշը 194-ն է:

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս առողջ քաշ ունեցողների համեմատ գեր կանանց մոտ կյանքի ընթացքում քաղցկեղով հիվանդանալու հավանականության վտանգը:


Կրծքի քաղցկեղ - 25%
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ - 31%
Աղիքային քաղցկեղ -  32%
Երիկամի քաղցկեղ - 78%
Լեղապարկի  քաղցկեղ - 100%
Արգանդի քաղցկեղ - 131%
Կերակրափողի քաղցկեղ - 133%


 

Ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ 40 տոկոսով ավելի բարձր է քաղցկեղով հիվանդանալու վտանգը