Աշխարհի ամենաառաջատար համալսարաններն` ըստ հեղինակավոր վարկանիշի. լուսանկարներ
Times Higher Education հանդեսը ամեն տարի հրապարակում է աշխարհի լավագույն համալսարանների իր վարկանիշային աղյուսակը` World University Rankings-ը:
Այս վարկանիշային աղյուսակը համարվում է ամենահեղինակավորներից մեկը: Աղյուսակը կազմելու համար հաշվի են առնվում պաշտոնական վիճակագրությունը, տասնյակ հազարավոր փորձագետների գնահատականները, ուսանողների շրջանում անցկացված սոցհարցումները:
Bigpicture-ը անդրադարձել է հեղինակավոր վարկանիշային աղյուսակը այս տարվա հրապարակման առաջատարների տասնյակին: Հետադարձ հաշվարկի սկզբունքով դա ունի հետևյալ տեսքը.
10. Յելի համալսարան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ, մասնավոր հետազոտական համալսարան
Համալսարանի կարգախոսն է` Lux et veritas` «Լույս և ճշմարտություն»:

9. Լոնդոնի կայսրական քոլեջ, Մեծ Բրիտանիա: Բաղկացած է չորս ֆակուլտետից` բնագիտության, ինժեներական գործի, բժշկության և բիզնեսի: Կարգախոսը` Scientia imperii decus et tutamen` «Գիտելիքը կայսրության զարդն ու պահապանն է»:

8. Կալիֆորնիայի համալսարանը Բերքլիում, ԱՄՆ: Համալրվում է համակարգչային և ՏՏ ոլորտներում, էլոնոմիկայի և ֆիզիկայի ասպարեզներում լավագույն դարբնոցներից մեկը: Կարգախոսը` Fiat Lux` «Եղիցի լույս»:

7. Փրինսթոնի համալսարան, Նյու Ջերսի, ԱՄՆ: Կարգախոսը` Dei sub numine viget`«Աստծո իշխանության ներքո ծաղկում է»:

6. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, ԱՄՆ: Հայտնի է ռոբոտատեխնիկայի և արհեստական ինտելեկտի ասպարեզում իր նորարարություններով: Կարգախոսը` Mens et Manus` «Բանականություն և ձեռք»:

5. Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիայի երկրորդ համալսարանը` Օքսֆորդից հետո, հիմնվել է 1209-ին: Կարգախոսը` Hinc lucem et pocula sacra` «Այստեղ լույս է և անոթներ սրբազան»:

4. Սթենֆորդի համալսարան, Կալիֆորնիա, ԱՄՆ, մասնավոր հետազոտական համալսարան Սիլիկոնի հովտում: Կարգախոսը` Die Luft der Freiheit weht` «Ազատության քամին է փչում»:

3. Օքսֆորդի համալսարան, Մեծ Բրիտանիա: Աշխարհի հնագույն անգլալեզու համալսարանը: Հիմնադրվել է 11-րդ դարում: Կարգախոսը` Dominus Illuminatio Mea`«Աստված լուսավորությունն է իմ»:

2. Հարվարդի համալսարան, Մասաչուսեթս, ԱՄՆ: Այս համալսարանն են ավարտել ԱՄՆ-ի ութ նախագահները, համալսարանի 75 շրջանավարտների անուններն էլ այս կամ այն կերպ կապվում են Նոբելյան մրցանակի հետ: Կարգախոսը` Veritas` «Ճշմարտություն»:

1. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, մասնագիտացած է ճշգրիտ գիտությունների և ինժեներիայի ասպարեզում: Կարգախոսը` The truth shall make you free` «Ճշմարտությունն ազատություն է տալիս»:
.jpg)










