ԱՄՆ-ում գենետիկորեն ձևափոխված կարտոֆիլը և խնձորը անվտանգ են ճանաչվել

17:32 • 21.03.15

ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի որակի սանիտարային հսկողության վարչությունը (FDA) ուրբաթ օրը մի շարք գենետիկորեն ձևափոխված մթերքներ ճանաչել է «անվտանգ և սննդարար, ինչպես և դրանց սովորական անալոգները», գրում է ria.ru-ն:

 

AP գործակալության տվյալներով՝ խոսքը J. R. Simplot Co. ընկերության կարտոֆիլի վեց տեսակների մասին է, ինչպես նաև Okanagan Specialty Fruits Inc. կանադական ընկերության խնձորի երկու տեսակների մասին:

 

J. R. Simplot Co.-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ կարտոֆիլի մշակման ժամանակ օգտագործում են նրա «բնական» գեները: Այնուամենայնիվ, ոչ բոլորն են համաձայնել ընդունել նման նորարարությունը: Այդպես, McDonald’s-ի ամենահին գործընկերներից մեկը հայտնել է, որ մտադիր չէ օգտագործել գենետիկորեն ձևափոխված կարտոֆիլ:

 

«McDonald’s-ը ԱՄՆ-ում չի գնում գենետիկորեն ձևափոխված կարտոֆիլ և այժմ չի պատրաստվում փոխել այդ հարցում իր քաղաքականությունը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

 

 

 

ԱՄՆ-ում գենետիկորեն ձևափոխված կարտոֆիլը և խնձորը անվտանգ են ճանաչվել