Իշխանության ձգտելը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման

22:29 • 21.03.15

Ձգտումն օգնում են վեր բարձրանալ կարիերայի աստիճանով, սակայն առաջնորդ դառնալու  չափազանց մեծ ձգտումը վնասակար է առողջության համար:


Յուտայի համալսարանի հետազոտողները հարցում են անցկացրել վերջին կուրսի 500 ուսանողի շրջանում, ապա համեմատել են շփման թշնամական-գերիշխող  և ընկերական-գերիշխող ոճերը:


Ինչպես գրում է meddaily.ru-ն` The Daily Mail-ին հղումով, ուսանողները, որոնք ընդգրկվել են թշնամական-գերիշխող   խմբում, հայտնել են իրենց միջանձնային սթրեսի բարձր մակարդակի մասին:

 

Ընկերական-գերիշխող խմբում ընդգրկված ուսնողները, որպես կանոն,  բարձր են դասել իրենց սոցիալական կարգավիճակը: Երկու ոճով էլ շփվողները հակված են իշխանության հասնելուն: Հոգեբանները չափել են  180 ուսանողի զարկերակային ճնշումը այլ մարդկանց հետ շփման ընթացքում, որոնց էլ խնդրել են իրենց հարգալից կամ գոռոզ պահել:


Թշնամական-գերիշխող խմբի ուսանողների մոտ ճնշումը բարձր է եղել գոռոզ մարդկանց հետ շփվելիս, սակայն նրանք բավականին հանգիստ էին հարգալից շփվողների պարագայում: Իսկ բարձր զարկերակային ճնշումը  սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հիմնական պատճառներից մեկն է:

  
 

Իշխանության ձգտելը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման