Եռաչափ տպիչով ստեղծվել է աշխարհի ամենափոքր անլար գայլիկոնը (լուսանկարներ, տեսանյութ)
Նոր Զելանդիայում մի տղամարդ եռաչափ տպիչով կարողացել է ստեղծել աշխարհի ամենափոքր անլար գայլիկոնը, գրում է geek.com-ը:
Աուկլանդի բնակիչ Լանս Աբերնեթին աշխատում է որպես ինժեներ և վերանորոգում է գործարանի սարքավորումները:
Նրա մոտ միտք է ծագել, որ նա կարող է գործիքներ ստեղծել եռաչափ տպիչով, ինչը լիովին հնարավոր է դարձել իր ձեռք բերած Ultimaker 2 եռաչափ տպիչով:
Տպված գայլիկոնն ունի 17մմ բարձրություն, 7,5մմ լայնություն և 13 մմ երկարություն:














